Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվել է:

ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին մոմավառություն կլինի՝ նվիրված պատերազմում զոհվածների հիշատակին: Նրա խոսքով` նոյեմբերի 15-ին կկազմակերպվի հանրահավաք: