Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ և հաստատել բոլոր կողմերի համար ընդունելի հակամարտության կարգավորման լուծում գտնելու պատրաստակամությունը, հայտնում է Ելիսեյան պալատը:

«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ, հիշեցրել իր բարեկամական զգացմունքները Հայաստանի և նրա ժողովրդի հանդեպ և պատրաստակամությունը՝ ստեղծել քաղաքական լուծում, որը կլինի արդար, երկարաժամկետ և Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար ընդունելի», — ասվում է հաղորդագրությունում:

Մակրոնը Փաշինյանին պատմել է նաև հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման մասին՝ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքեր կազմակերպելու համար: