Նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպումը՝ Թբիլիսիում հյուրընկալվելով Վրաստանի հավաքականին:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Խոակին Կապառոսի և Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վրաստանում կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին,  և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։