Ես չեմ լսել ստորագրված հայտարարությունը չեղարկելու ձև, ավելին կարող եմ ասել, մենք այդ թուղթը կարող ենք նետել մի կողմ, բայց դա նշանակում է մենք վերադառնում ենք մինչ այդ թղթի ստորագրման իրավիճակին, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սառը քննարկելու համար նախ պետք է սառել, որից հետո՝ քննարկել, այդ հուզական իրավիճակում չեմ կարծում, թե հնարավոր է», — ասաց վարչապետը։

Նա նշեց, որ գործընթացներն ինչ-ինչ հանգամանքների բերումով տեղի են ունեցել շատ արագ և այնպիսի պայմաններում, երբ ԶՈՒ Գլխավոր շտաբը և Արցախի քաղաքական ղեկավարությունը խնդիր է ձևակերպել, որ րոպե առաջ անհրաժեշտ է կանգնեցնել այս գործընթացը։