Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է աերոմոբիլ հիվանդանոց եւ անձնակազմ տեղափոխել Ղարաբաղ` տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար, հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչյովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անհրաժեշտության դեպքում տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար (նրանք պատրաստ են) նաեւ աերոմոբիլ հիվանդանոց տեղափոխել»,- ասել է Զինիչյովը: