Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հայտնվել է «Լեռնային Ղարրաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմ» հատուկ բաժին։

Այստեղ հրապարակվելու են հրատապ լուրեր եւ հոդվածներ, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցները խաղաղապահ գործողության անցկացման մասին։