ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կարող է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին առաջադրել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում, հայընում է  The Washington Post-ը:

Պարբերականը գրում է, որ Քլինթոնն այս պաշտոնի հիմնական թեկնածուների շարքում է, քանի որ նրա նշանակումն էապես կբարձրացնի Միացյալ Նահանգների հեղինակությունը Կազմակերպությունում:

Ավելի վաղ Քլինթոնը, պատասխանելով հարցին` արդյոք նա կհամաձայնի աշխատել Բայդենի վարչակազմում, եթե վերջինս հաղթանակ տանի, ասել էր, որ «պատրաստ է օգնել ինչով կարող է»:

Քլինթոնը նախկինում զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին: Այդ ժամանակ Բայդենը զբաղեցնում էր երկրի փոխնախագահի պաշտոնը: 2016-ին նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն պարտվել էր Դոնալդ Թրամփին: