Հայաստանում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ադրբեջանական զինուժը խոցել է ռուսական Մի-24 ուղղաթիռը, ողբերգություն է, ակնթարթային արձագանքը և պատասխանատուներին պատժելու պատրաստակամությունը հնարավորություն են տվել ընդունել ներողություն Բաքվից, RT-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա, իսկապես, աղետ է, սա ողբերգություն է, մեր երկու զինվորները զոհվեցին: Այս պարագայում ակնհայտ է, որ ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի անմիջական արձագանքը և հանգամանքների անկողմնակալ ուսումնասիրություն կատարելու և պատասխանատուներին պատժելու Ադրբեջանի հայտարարած պատրաստակամությունը հնարավորություն տվեցին ընդունել այդ ներողությունները», — ասել է նա.

Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, ՊՆ ղեկավարությունը և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարները մեկ րոպե լռությամբ հարգել էին Հայաստանի օդային տարածքում խփված Մի-24-ի անձնակազմի երկու զոհված անդամների հիշատակը: