Չինաստանը հարգում է ԱՄՆ ժողովրդի ընտրությունն ու շնորհավորում է դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, սակայն հաշվի է առնում նաև այն փաստը, որ ընտրությունների արդյունքները կորոշվեն օրենքի համաձայն։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Մենք հարգում ենք ամերիկացի ժողովրդի ընտրությունն ու շնորհավորում ենք պարոն Բայդենին ու տիկին Հարիսին (փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիս», — ասել է նա՝ հավելելով, որ հասկանում են՝ ընտրությունների արդյունքները որոշվելու են Միացյալ Նահանգների օրենքների համաձայն։

«Մենք հասկանում են, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները որոշվելու են Միացյալ Նահանգների օրենքների ու այլ գործընթացների համաձայն», — նշել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է: Նշվում է, որ ձայների վերջնական հաշվարկը դեռևս չի ավարտվել, սակայն մի շարք առաջատար լրատվամիջոցներ հայտնում են, որ հաղթել է Բայդենը: Թրամփը հրաժարվում է ընդունել իր պարտությունը՝ պնդելով, որ տեղի են ունեցել խարդախություններ: