Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացքում և բանակցային տեքստերում կան բազմաթիվ անորոշություններ՝ ինչպես մեր ստորագրած հայտարարությունում, որտեղ կարելի է մեկնաբանել այսպես, այնպես, որտեղ, ըստ էության, բանակցային բովանդակության 70 տոկոսն անորոշ և մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներ են, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ընդամենը մի բան կա, որը եղել է որոշակի՝ Ադրբեջանին 7 շրջանի վերադարձը: 25 տարի այս ձևակերպումը դրված է եղել մեր սեղանին, և չենք ասել՝ չէ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ազգային ինքնորոշում՝ ի՞նչ է դա նշանակում գործնականում՝ Ադրբեջանը տվել է իր մեկնաբանությունը, որ իր կազմում թող ինքնորոշվեն», — ասաց վարչապետը: