Խարկովում տղամարդը նռնակով սպառնում է ոստիկաններին, որոնք նրա տուն են եկել խուզարկության նպատակով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով  Ուկրաինայի ազգային ոստիկանության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:

«Այսօր ժամը 08:50-ին (Երևանի ժամանակով  10:50-ին) ոստիկանության Օսնովյանսկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները եկել են թաղամասի բնակչի տուն` խուզարկություն կատարելու համար: Տղամարդը նռնակով դուրս է եկել ոստիկանության դիմաց և սպառնում է պայթեցնել այն», — ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են մեկնել մարզային և շրջանային ոստիկանության ղեկավարությունը, քննչական-օպերատիվ խումբը,  վարչակազմի աշխատակիցներ, պայթուցիկ նյութերի բաժնի փորձագետներ և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները:

Սկսվել է ոստիկանության «Որոտ» հատուկ գործողությունը: