ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանում քաղաքական միջավայրը պետք է այնպես պահել, որ ՀՀ քաղաքացիները վստահ լինեն, որ իշխանություն ձևավորելու իրավունքն իրենց է պատկանում: Այս մասին գործադիրի ղեկավարն ասաց Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը:

Ըստ վարչապետի՝ ամենակարևորը նախ երկրի ներսում առկա կայունությունն է, ինչից հետո հնարավոր կլինի խոսել մնացած քաղաքական գործընթացների մասին:

«Իշխանության փոփոխությունը ժողովրդավարական երկրում ունի մեխանիզմներ: Մեր խնդիրն է ունենալ կայուն իրավիճակ, որից հետո արդեն կկարողանանք դիմել ժողովրդին», — ասաց Փաշինյանը: