«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ օրերս՝ հրադադարին գրեթե զուգահեռ, մեկնել էր Արցախ, արդեն Երեւան է վերադարձել:

Նկատենք, որ Մարությանի հավաքած ջոկատը ձեւավորվեց այն ժամանակ, երբ արդեն հստակ էր, որ իշխանությունները բանակցություններ են իրականացրել, ու առաջիկայում պատերազմը ավարտվելու է: Մենք տեղեկացանք, որ թեեւ քաղաքապետը Երեւանում է, բայց քաղաքապետարան չի գնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նոյեմբերի 24-ին քաղաքապետարանը ավագանու նիստ է պլանավորում իրականացնել:

Դեռեւս օրակարգում որեւէ «արտառոց» հարց չկա ընդգրկված: Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն էլ այս ժամանակահատվածում որեւէ ձեւով չեն կարողացել որեւէ հանդիպում ունենալ Հայկ Մարությանի հետ, պատերազմի վերաբերյալ ինչ-որ հարցեր քննարկելու ու անգամ ջոկատի ստեղծման վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա ճշտելու համար:

Նշենք, որ երեկ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար էր հրապարակել ու հայտարարել. «Արցախի հյուսիսարեւելյան սահմանին ենք։ «Երեւան» ջոկատը եւ «Կարմիր բերետներ-5165» ջոկատը շարունակում են Պաշտպանության բանակի կազմում պահել իրենց վստահված մարտական դիրքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում