Բանակին օգնելու մոբիլիզացիոն ռեսուրսի առումով խնդիր ունենք, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ այդ համակարգը լրջագույն վերանայումների կարիք ունի:

Նրա խոսքով, պետք է լրջորեն մտածել մեր բանակի մատակարարումների ու կառուցվածքի փոփոխությունների մասին:

«Պատերազմի ընթացքում, օրինակ, սննդի մատակարարման նոր համակարգը լիովին իրեն արդարացրեց: Եղել են նաև կազմակերպչական բնույթի այլ թերություններ, մասնավորապես՝ զորահավաքի համատեքստում: Զորահավաքային պլանները չեն համապատասխանում մեր իրողություններին: Բայց գոյություն ունեցող զորահավաքային պլաններն ավանդույթային են: Այս մասշտաբով կիրառման պրակտիկա չի եղել, նախկինում բացերը չեն երևացել, առաջնոդվել ենք այն բանով, որ դա աշխատող է: Պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարևոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը: Դա 2018թ.-ից բանակում տեղի ունեցող հաջորդ բարեփոխումն է, որը պլանավորվել և մեկնարկել էր 2019թ. կեսերից», — նշեց Փաշինյանը: