ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պահանջելով քրեական գործ հարուցել այսօր կառավարական ամառանոցի դիմաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում արցախցիների հասցեին սպառնալիքներ և վիրավորական հայհոյանքներ հնչեցնող քաղաքացուն: Նշենք, որ խոսքը վերաբերում է Ռուստամ Ավագյանին:

 

Irakanum.am-ի հետ զրույցում Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հիշյալ անձի համապատասխան տեսանյութն ուղարկել է եվրոպական բոլոր կառույցներին։ Ի դեպ ավելի ուշ պարզվեց, որ կառավարական ամառանոցի մոտ ԱԱԾ աշխատակիցների «հսկողության» ներքո հայտարարություւներ անող Ավագյանը որեւէ անգամ պատերազմի դաշտում չի եղել եւ ֆեյք զինվորական է եղել։

Irakanum.am