Այս պահին խիստ լարված իրավիճակ է Սյունիքի մարզում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն զանգվածային ձերբակալություններ է իրականացնում մարզում։

Մեր հասած տեղեկությունների համաձայն ձերբակալվել է Սիսանի ջոկատի հրամանատարին՝ Աշոտ (Երկաթ) Մինասյանին։ Տեղեկությունների համաձայն ձերբակալվել են նաեւ Մինասյանի որդիները։

ԱԱԾ-ն ձերբակալում է բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում դեմ են արտահայտվել եւ շարունակում են արտահայտվել Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես դատապարտելով նրա որոշումը։

Մեզ ասացին, որ մարզում եւ հատկապես Սիսան քաղաքում լարված իրավիճակ է։

 

Irakanum.am