Ցավոք, ինչպես և սպասելի էր, երեկ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունս արժանացավ իշխանական ամբողջ ֆեյք-ինդուստրիայի հուժկու գրոհին: Կրկին անգամ առաջնագիծ հանվեցին սազանդարներն ու զոմբիլենդի քառակուսիները:

Տգիտության սպարտակիադայում կրկին աչք ծակեց տխուր իրականությունը, ապիկարությամբ միմյանց գերազանցողների պերճանքն ու թշվառությունը:

Ա՛յ հայրենիք ծախող դավաճանի կուրտիզաններ, երկու կոպեկ թուլափայի դիմաց ամեն սրբություն ուրացած ողորմելիներ, անգամ այս ճակատագրական պահին, երբ վտանգված է բոլորիս գոյությունը, դուք միևնույնն է՝ չկարողացաք սթափվել, հայրենի երկրի կորուստն անգամ չստիպեց ձեզ գիտակցել պահի ծայրաստիճան լրջությունը:

Երեկվանից մորթելու և սպանելու մասին բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել և շարունակում ստանալ, որոնցով, սակայն, ինձ չե՛ք վախեցնի, իմ դեմ ուղղված խուլիգանական սադրանքներով ինձ չեք կանգնեցնի և չեք լռեցնի: Հանուն մեր ծախված հայրենիքի փրկության մենք գնալու ենք մինչև վերջ: Ու որ ամենակարևորն է՝ չհամարձակվե՛ք նսեմացնել մեր հերոս զինվորներին ու ոտքի տակ գցել նրանց արժանապատվությունը, չփորձե՛ք ձեր դավաճանությունը փաթաթել մեր առյուծ տղաների վզին, թիկունքից նրանց հասցրած ձեր հարվածը երբեք չի՛ սպիանալու և չի՛ մոռացվելու: Ստեղծված խառնաշփոթում ամենանողկալին այն է, որ արդեն վարչապետի աշխատակազմի <<Սպասարկում>> ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալն է կամավորականի անտաղանդ դերով ու նույնքան անտաղանդ բեմականացմամբ մատ թափ տալիս քաղաքական ընդդիմախոսների վրա, սպառնում սպանել մեզ, թուրքի փոխարեն զենքերն ուղղել մեր վրա: Գիտեք, այս անգամ բարի կգտնվեմ և ի պատասխան բոլոր սպառնալիքների՝ մի լավ խորհուրդ կտամ…ձեզ բաժանված զենքերը պինդ պահեք, որ գոնե հասցնենք ինքներդ ձեզ էն աշխարհ ուղարկել…թե չէ թուրքին հող հանձնած դավաճանի ու նրա մանկլավիկների վերջը գիտեք՝ ինչ է լինում… Եվ ամենակարևորը՝ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ …

Հ.Գ Մեր հերոսներից մեկի հետ օրեր առաջ արված վերջին լուսանկարս է Շուշիում… Թուրքին հանձնած մեր բերդաքաղաքում…