ԱԺ փոխնախագահ, իմ քայլը խմբակցությունից Լենա Նազարյանի գրառումը Նիկոլ Փաշինյանի-ի եւ խմբակցության հանդիպման վերաբերյալ վրդովմունք է առաջացրել ֆեյսբուքյան օգտագետրերի շրջանում։

Մասնավորապես օգտատերերին զայրացրել է հատկապես գրառման հետեւյալ հատվածը՝ «Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը»։

Տասնյակ օգտատերեր նկատել են, որ ստեղծված իրավիճակում, երբ հազարավոր արցախցիներ զրկվել են ոչ միայն ունեցվածքից, այլեւ հայրենիքից, եւ ստորագրվել է հողերի հանձման խայտառակ փաստաթուղթ, «Իմ քայլը» մտահոգված է իրենց աշխատասենյակների գույքով։ «Դուք ադեկվա՞տ եք։ ԱԺ վնասված գույքը ամենակարևո՞րն էր»,- գրել է օգտատերերից մեկը, «Բա ասեիք,որ գույքնա խնդիրը, փող տայինք, մի քիչ շուտ հավաքվեիք»,- հեգնանքով նկատել է մեկ ուրիշը։ Արձագանքելով մեկնաբանություններին՝ Լենա Նազարյանը գրել է. «Կարդում եմ մեկնաբանությունները ու հավատս չի գալիս։ Ընդհանուր պաշտոնական լեզվով հայտնում եմ, որ կառավարող ուժը կայուն է ու ցնցումների վտանգներ չկան, մարդիկ դժգոհ են մնում»։