Գերիների, դիակների փոխանակման մասով այժմ որևէ նորություն չկա: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունուց:

Հայկական և ադրբեջանական կողմերի գերիների, վիրավորների փոխանակման վերաբերյալ աշխատանքների մասին Ամատունին նշեց. «Մենք մեր մասով վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ ներգրավվելու այս հարցում, մենք պատրաստ ենք և քննարկում ենք հնարավորությունները, բայց այս պահին կողմերից է շատ բան կախված: Հիմա ընթացքն ավելի շատ քննարկումների մակարդակներում է, բայց գործընթացի մասին դեռ ոչինչ չկա»: