«Այստեղ հավաքվածներից ոչ ոք իշխանություն չի ուզում։ Իշխանությունը պետք է բացառապես Փաշինյան Նիկոլին, նրա պատգամավորներին, որ մարսեն այս ամենը։ Իշխանությունից հեռացումը պետք է Հայաստանին և Արցախին»,- Ազատության հրապարակից հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական ընթացքում ցույց է տվել որակներ, որ բերեցին այս աղետին»,- ասաց նա։