Վաղը՝ 17:00-ին Մատենադարանի մոտից կմեկնարկի երթ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։ Վերջինս հորդորեց՝ միանալ պայքարին։

«Մենք համոզված ենք, որ հնարավորության դեպքում՝ ի դեմս նոր անձի, բանակցությունների սեղանին, երբ նստի նոր անձ, կարող է իրավիճակում բեկում մտցվել։ Սա Հայաստանի փրկության պայքարը է։ Հայ ժողովուրդը չի՛ ընկրկելու այն վարչախմբի առաջ, որը Հայաստանը տանում է պարտության. պարտություն ոչ միայն՝  այսօրվա, այլ նաև՝ վաղվա։ Մենք չենք կարող թողնել, որ այս պարտությունը շարունակական բնույթ ունենա,  որպեսզի զարգացնենք այս պայքարը։ Մենք ոչ միայն պահպանում ենք մեր պայքարի բովանդակությունը, այլ նաև պայքարելու ենք  Հայաստանում մեծաքանակ քաղբանտարկյալների համար։ Շարժման անդամների մեծ մասը ձերբակալվել և կալանավորվվել են։ Վաղը ժամը 17։00-ին Մատենադարանի մոտից նախատեսվում է հանրահավաք-երթ։ Այն ունենալու է հուժկու բնույթ, որոնց, վստահ ենք, որ  մասնակցելու են նաև մեր հայրենակիցները մարզերից»։

Մինասյանը նաև նշեց, որ վաղը ժամը 12։00-ին կհրավիրեն ասուլիս, որի ընթացքում կներկացվեն անելիքներն առավել մանրամասն։