ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել, ասվում է իրավական ակտերի պաշտոնական պորտալում:

Պուտինը երկրի Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է տարվա մեջ երկու անգամից ոչ պակաս իրականացնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների ռոտացիա: