Երկրորդ օրն անընդմեջ, բացարձակ մտացածին երանգներով, քաղաքական գործիչներից մեկը հնչեցրել Վիվառոյի տնօրեն Վիգեն Բադալյանի անունը։ Այս մասին ասված է Վիվառո ընկերության մամուլի պատասխանատուի ներկայացրած մեկնաբանության մեջ:

Մեկնաբանությունում նաեւ ասվում է.

«Մեր ընկերությունը, որպես Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների որորտի առաջատար, որևէ առնչություն չունի քաղաքականության հետ։ Նույնկերպ են նաև մեր տնօրենի մոտեցումները։

Պարոն Բադալյանը Հայաստանի շատ քաղաքացիների նման, իր նշանակալի ներդրումն է ունեցել պետության եւ պետականության ամրապնդման հարցերում, հատկապես պատերազմի դժվարին օրերին և շարունակելու է իր ծառայությունները որպես Հայաստանի օրինակելի քաղաքացի։

Քաղաքականությամբ զբաղվողներն է՛լ, մեր պետության կայունության ամրապնդման ու զարգացման գործում, վստահաբար հենվելու են, այդ թվում, օրինապաշտ բիզնեսի  ներկայացուցիչների գաղափարների ու մոտեցումների վրա»: