Թուրքական իշխանություններն արդեն բարձրաձայնում են Շուշիում ռազմական բազա տեղակայելու իրենց մտադրության մասին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Դրանով արդեն գուժում են Արցախի այն փոքրիկ մնացած հատվածի անվտանգության գլխին կանգնած սպառնալիքի մասին, դա նաեւ հայաստանի գլխին կանգնած սպառնալիք է: Նիկոլ Փաշինյանն այլեւս որեւէ իրավունք չունի  կրելու պատասխանատվություն Հայաստանի ու Արցախի անվտանգության համար»,-ասաց նա:

Իվետա Տոնոյանը նշեց, որ ունեն տեղեկություններ, որ արդեն 2-3 օր  շարունակ «եղունգները հարդարած մանիկյուրով տղաների հագցնում են զինվորի համազգեստ,  եւ ստիպում են լայվերի միջոցով, հարցազրույցների միջոցով սպառնալիքներ հնչեցնել ընդդիմության  ներկայացուցիչների վերաբերյալ՝ անձնական հաշվեհարդար իրականացնելով»:

«Գոնե տանեիք այդ եղունգները արյունով ներծծված Արցախի հողում թաթախեիք, նոր բերեիք ուղիղ եթեր մտցնեիք: Լկտիությունն էլ չափ ու սահման պետք է ունենա»,-ասաց Տոնոյանը: