Կորեայի Հանրապետությունում դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցրել է դրամական փոխհատուցում վճարել փախստակին եւ նրա ընտանիքին ԿԺԴՀ-ից` լրտեսության մեջ անհիմն մեղադրանքների համար: Այս մասին հինգշաբթի հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը:

Յու Ու Սունը 2004-ին փախել էր Կորեայի Հանրապետություն, 2013-ին նրան մեղադրել էին ԿԺԴՀ-ի օգտին լրտեսության մեջ: Դատախազության դիրքորոշումը հիմնականում հիմնված է նրա քրոջ ցուցմունքների վրա: Ավելի ուշ պարզվել էր, որ աղջկան ճնշման տակ էին ստիպել կեղծ ցուցմունքներ տալ, իսկ հետաքննությունից ստացված որոշ այլ ապացույցներ շինծու էին: 2015-ին գործը վերանայելիս տղամարդն արդարացվել էր, ինչից հետո նա եւ նրա հարազատները դատարանում փոխհատուցում էին պահանջել:

Յու Վու Սոնը 120 միլիոն վոն (108 հազար դոլար) փոխհատուցում կստանա, նրա քույրը` 80 միլիոն (71 հազար դոլար), հայրը` 30 միլիոն վոն (27 հազար դոլար), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այդ միջադեպից շատ ժամանակ է անցել, սակայն լրտեսության գործի կեղծման մեջ մեղավորները չեն պատժվել: Կարեւոր է ոչ թե փոխհատուցումը, այլ նման դեպքերի կանխումն ապագայում»,- ասել էր հայցվորը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2019-ին Հարավային Կորեայում ԿԺԴՀ-ի ավելի քան 33 հազար նախկին քաղաքացի էր բնակվում: Երկիր ժամանելուց հետո փախստակները մանրակրկիտ ձեւով ստուգվում են Հարավային Կորեայի անվտանգության ուժերի կողմից: