Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում իր աթոռ պահելու վարչապետի գործողություններին օգնում են դատախազ Կորյուն Սերոբյանը և դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Գրառման մեջ ասվում է․

«Հայրենիք հանձնելուց հետո աթոռ պահելու գործընթացին օգնում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ (անվանումը երկար ա) վարչության դատախազ Կորյուն Սերոբյանը…
Գործընթացը դատական վերահսկողության է ենթարկում դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Պարոն Սերոբյան Ձեզ էլ են հարցնելու Ձեր մտերիմները և սերունդները ինչ էիք անում Հայաստանի անկման ժամանակ, պատկերացրեք ձեզ ձեր որդուն պատասխանելիս «դե բան չէ տղաս, դատարանում Հայաստանի անկման դեմ բարձրաձայնողների ձերբակալումն էի հիմնավորում»… Ձեր որդու պատասխանի մասին մտածելը թողնում եմ Ձեզ…

Պարոն Ֆարխոյան Ձեզ երևի Ձեր թոռները ու Աստված տա Ձեր ծոռները հարցնեն…մտածեք մի պահ պատասխանը տալու եք պարզ ճակատով, թե ամոթխած սենյակից հեռանալու եք դեպի փամփուշտը…

Միշտ կա ընտրություն»։