Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը գտնվում են «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցում. այնտեղ նրանց բուժում են COVID-19-ի դեմ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ուկրաինսկայա պրավդա»-ին հայտնել Է Երմակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Պոդոլյակի խոսքով՝ նախագահը շարունակում Է աշխատել ստացիոնար պայմաններում, նրա հիվանդասենյակում հատուկ կապ Է անցկացվել:

«Ամեն բան բավականին խիստ Է, կանոնակարգվել Է արձանագրությամբ: Նրանք գտնվում են «Ֆեոֆանիա»-ում: Այնտեղ սարքավորված Է հատուկ կաբինետ, որտեղ նախագահը կարող Է խորհրդակցություններ անցկացնել: Ահա այսօր անցկացրել Է բազմաթիվ սելեկտորային խորհրդակցություններ»,-պատմել Է խորհրդականը:

Երմակը նույնպես պառկած Է առանձին պալատում, բայց առանց հատուկ կապի: Զելենսկին և նա չեն տեսնվում, միայն հաղորդակցվում են հեռախոսով:

Պոդոլյակի խոսքով՝ Զելենսկին չի տեսնվում ընտանիքի հետ, որովհետև կարանտինային խիստ ռեժիմ Է պահպանում: