ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ, երեկ նախագահ Պուտինը խոսել է վարչապետ Փաշինյանի հետ», — ասել է նա լրագրողներին:

Լավրովը հավելել է, որ առավոտյան ինքը զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Նախարարի խոսքով՝ ինքը համոզված է, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր լիարժեք պատասխանատվությունը ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի համար և գիտակցում է, որ հրադադարի պայմանագրեր է կնքել՝ ելնելով իր ժողովրդի բարձրագույն շահերից: