Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը լքում է «Իմ քայլը» խմբակցությունը։

«ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։

Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։ Աստված մեզ պահապան»,- ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։