Թուրքիան մտադիր է երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավար Ադիլ Քարաիյսմայիլօղլուն:

«Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին մենք նախատեսում ենք Նախիջևանի ուղղությամբ երկաթգիծ կառուցել: Նախնական ուսումնասիրությունները շուտով կավարտվեն», — Քարաիյսմայիլօղլույի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը: