Անթալիայի հարավային նահանգում Թուրքիայի քաղաքցին ձերբակալվել է հարցազրույցի ժամանակ իշխանությունների դեմ արտահայտվելու համար, գրում է Ahval-ը։

Իսմայիլ Դեմիրբաշն առաջին անգամ ձերբակալվել է հոկտեմբերի վերջին՝ յութուբերի հետ փողոցային հարցազրույցի պատճառով, որի ժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիան արտահերթ ընտրությունների կարիք ունի, «որպեսզի ժողովուրդը կարողանա ազատվել այդ համակարգում արնախումներից»։

Դեմիրբաշը նաև Թուրքիայի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունին համեմատել է նացիստական քարոզչության նախարար Յոզեֆ Գեբբելսի հետ և ասել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ պետք է պետական դավաճանության մեղադրանքներ ներկայացնել։

Նշվում է, որ օրեր անց տղամարդը ձերբակալվել է։ Սակայն օրեր անց ազատ է արձակվել։ Երկրորդ ձերբակալությունից հետո նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել, իսկ երբ նա այդ վճիռը բողոքարկելու համար դիմել է դատարան, ձերբակալվել և տեղափոխվել է Անթալիայի բանտերից մեկը։