Գերմանիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21.8 հազար նոր դեպք, ինչը մոտ հազարով ավել է նախորդ օրվա համեմատ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները:

Վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ով վարակված 215 մարդ է մահացել: Դա յոթ մարդով պակաս չորեքշաբթի օրվա` նոյեմբերի 11-ի համեմատ: Այդպես, Գերմանիայում համավարակի սկզբից ի վեր 727 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, 11.9 հազար մարդ մահացել է:

Նոյեմբերի սկզբից Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով նոր, ավելի խստացված հասարակական սահմանափակումներ են գործում. թանգարաններն ու թատրոնները, մարզադահլիճները եւ լողավազանները փակ են, բարերն ու ռեստորանները` եւս: Չեն աշխատում նաեւ ավանդական Սուրբ Ծննդյան շուկաները, որոնք սովորաբար բացվում են նոյեմբերին: