Հենց նոր տեղեկացանք, որ ձերբակալվել է նաև Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նրան ձերբակալել են երկու հոդվածով՝ 225’1-ապօրինի հավաքներ և 307 հոդվածով: Ի դեպ, սրանք ծանր հոդվածներ չեն և սրանցով կալանքի սանկցիա ստանալը շատ բարդ է լինելու: Հիշեցնենք, որ ձերբակալվել են նաև Էդուարդ Շարմազանովը, Գեղամ Մանուկյանը, Արա Սահակյանը: ԱԱԾ ում են Գագիկ Ծառուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Արթուր Ղազինյանը:

Hraparak.am