Ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հարց բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանց հետ խոսելու ժամանակ պետք է օբյեկտիվ իրավիճակը ներկայացնեի, դա նշանակում էր մանրամասներ հաղորդել նաև հակառակորդին, մեր 25 հազար զինվորին շրջափակելու մանրամասներ ներկայացնել նրանց: Խոսատացել եմ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ. անելքները դեռ առջևում են», — մանրամասնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ դա կնշանակեր դժոխային պարտավորություն կատարելու առաքելությունը թողնել ուրիշի ուսերին, այն հույսով, որ կասեն վարչապետ Փաշինյանը հայրենասեր էր, այս թուղթը չստորագրեց, մյուսը դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի:
«Նաև այն պատճառով, որ որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կպպտվեր, որը այլևս հնարավոր չէր լինի կանգնեցնել», — ասաց Փաշինյանը: