ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, դիմելով իշխանությանը, ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ես արդեն ուղղակի չգիտեմ ,թե ոնց արձագանքել իշխանական տարատեսակ լայվերում հնչող աբսուրդային արդարացումների փորձերին։
Ախր դուք ո՞նց չեք հասկանում ,որ այն ամենը ինչ կատարվեց ուղղակի խայտառակ,ահավոր ազգային աղետ է ։Ախր դուք ոնց չեք հասկանում,որ Ձեր բոլոր փորձերն արդարանալ և բարդել ձեր խայտառակ պարտության մեղքը տարբեր ուժերի և մարդկանց վրա, ուղղակի ցույց է տալիս, թե որքանով եք դուք կտրված իրականությունից։

Ինձ հետաքրքիր է` ինչպես եք նայելու այն բհկական (և ոչ միայն բհկական) տղերքի աչքերի մեջ ,որոնք պատերազմի հենց առաջին օրվանից կռվում էին արցախյան ճակատում։Դուք ոնց եք նայելու այն մայրերի աչքերին, ում որդիները զոհվեցին։

Դուք այս երկու օր է, ինչ չկաք փաստացի ,դուք հիմա չգիտեմ որտեղ եք,չգիտեմ ինչ եք մտածում,չեք ուզում խոսել մարդկանց հետ,խոսել, այլ ոչ թե արդարանալ…չգիտեմ…բայց գիտեմ մի բան,. այս ահավոր և խայտառակ իրավիճակի համար պատասխանատուն դուք եք և վերջ։ՀԳ
Իսկ ինչ վերաբերվում է իշխանավորների  ակնարկներին տարատեսակ լայվերի ընթացքում,ապա կասեմ միայն մի բան։Չի ստացվի մարդկանց կրկին հրամցնել աբսուրդային մեղադրանքներ Ծառուկյանի  հանդեպ։Միակ մեղավորը այս իրավիճակի համար միայն և միայն իշխանություններն  են։
Վե՛րջ»: