Ազատության հրապարակում ցուցարարներին միացավ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Լրագրողի հարցին, թե ո՞րն է հանրահավաքի օրակարգը, Վանեցյանը պատասխանեց.

«Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ»:

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, չկարողացանք կանխել, բայց դեռ ժամանակ ունենք, բոլորս համախմբված սկսկում ենք հայրենքի փրկության շարժումը, առանց վախենալու գնալու ենք առաջ: Նիկոլի ու նրա դավաճան խմբի հեռացումը այսօրվա հրամայականն է», — հայտարարեց Վանեցյանը:
Թեև ոստիկանությունը բերման է ենթարկվում Ազատության հրապարակում հավաքվածներին, սակայն ցուցարարները հավաքվում են Հյուսիսային պողոտայի հատվածում և հարակից տարածքներում:
«Նիկոլ դավաճան», — վանկարկում են ցուցարարները: Ազատության հրապարակում են ՀՅԴ անդամներ, ներկայացուցիչներ մյուս կուսակցություններից։ Բերման է ենթարկվում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։