Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի դուրս եկած քաղաքացիներն այս պահին կառավարության շենքի դիմացից շարժվում են դեպի խորհրդարան:

Ինչպես հայտարարեց հանրահավաքի կազմակերպիչներից դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանն, իրենց նպատակն է պահանջել մոտակա ժամերին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:

Նա միաժամանակ ընդգծեց, որ վարչապետի հրաժարականի երկու հնարավորություն կա՝ կամ ինքնակամ հրաժարականի ներկայացում կամ նույնօրինակ գործընթաց՝ ԱԺ արտահերթ նիստի շրջանակներում: