Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ: Այս մասին տեղեկացրին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

ԱՀ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները կանչը ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, միաժամանակ, հնարավորինս փրկել խանութում առկա գույքը:

Դեպքի վայրում աշխատանքներին հետևել է նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: