Պետք է կանխել երկիրը հանձնելու գործընթացը, կանխել Հայաստանն ու Արցախը ծնկի բերելը, դա այսօր հնարավոր է, վաղը ուշ է լինելու, վաղը չեն ներվելու որևէ մեկի կողմից: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ շենքի դիմաց հանրահավաքի ընթացքում  հայտարարեց Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը դիմեց ԼՀԿ պատգամավորներին, որպեսզի նրանք ևս միանան այն շարժմանը, որը կարող է կանխել երկրին ծնկի բերելը և լինել ժողովրդի կողքին: «Եկեք այստեղ, մենք ձեզ բուռն ծափերով և շնորհակալությամբ կդիմավորենք»:

Նա կոչ արեց նաև քաղաքացիներին, որպեսզի մասնակից լինեն պայքարին և ոստիկանների՝ ճանապարհներ փակելը ոչինչ չի փոխում, իսկ ոստիկանները ժողովրդին չպետք է խանգարի, քանի որ հիմա միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կօգնի ժողովրդին: