Շուշին պաշտպանելիս տասնյակ, միգուցե հարյուրից ավել մարդ է զոհվել նախորդ շաբաթում։ Քաղաքում ու դրա շուրջ թեժ մարտեր էին, արդյունքում քաղաքի մեջ գտնվող մեր փոքրաթիվ զորքը հայտնվեց պաշարման մեջ։
Եվ հիմա որոշ իշխանատենչներ հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը Շուշին հանձնել է առանց կրակոցի։ Քաղաքը պաշտպանելիս թշնամու կրակոցները մարմնին ստացած տղերքի արյունը դեռ չի չորացել, իսկ էս սուտասաններն ասում են, որ Շուշին առանց կրակոց է հանձնվել:
Չնայած Շուշիի գրավման ժամանակ դրանք Երևանում կուսակցական հարցերով էին խառը, ի՞նչ իմանային, որ այնտեղ կարգին տղերքը կռվում ու զոհվում են այդ քաղաքի համար։
Հ.Գ. Շուշիի մարտերի ընթացքում եղանք բերդաքաղաքում: Ամեն քայլափոխին մի պայթած արկի հետք էր՝ մեծ ու փոքր տրամաչափերի: Անդադար աբստրել էր, ինտենսիվ հրաձգային մարտեր էին: Արդեն զգում էի, որ վերջին անգամ եմ պապուս ծննդավայր մեր սիրելի Շուշիում:
Չգիտեմ երբ, չգիտեմ ոնց, բայց մի օր Շուշին մերն է լինելու: Իսկ բերդաքաղաքը հերոսաբար պաշտպանելիս զոհված տղերքին չենք մոռանալու: