Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ…

Այն, ինչ այս պահին կատարվում է Ազատության հրապարակում, չափազանց մտահոգիչ է, հղի` ծանր հետևանքներով:

Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար:

Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար:

ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ»: