Նիկոլ, էդ բունկերում պախկված՝ բոլորիս կալանավորի, մեկ է՝ չես պրծնելու, Ազատության հրապարակից վարչապետին դիմելով՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Պատրաստ ենք: Ի տարբերություն քեզ՝ մենք ՔԿՀ-ներում հանգիստ խղճով ենք նստելու: Մեկ է՝ պատմությունը տալու է բոլորի գնահատականը: Անունդ արդեն գրվեց՝ Արցախ հանձնող, Շուշիի բանալիները տվող: Կալանավորի բոլորիս», — ասաց պատգամավորը:

Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին տարել են ԱԱԾ-ն։ Նա նշեց, որ այս պահին գործընկերներին խնդրել է, որ ճշտեն արդյո՞ք մյուս կուսակցությունների առաջնորդները ինչ վիճակում են։ Տոնոյանը հայտնեց, որ Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը հրավիրվել էր 17 կուսակցությունների կողմից։