Մահացել է Բահրեյնի վարչապետ, արքայազն Խալիֆա բեն Սալման Ալ Խալիֆան, հայտնում է Associated Press-ը:

Ըստ Բահրեյնի պետական ​​լրատվական գործակալության` երկրի վարչապետը կյանքից հեռացել է այսօր` նոյեմբերի 11-ին, Միացյալ Նահանգների Մայո կլինիկայում:

Նա 84 տարեկան էր:

Նշվում է, որ արքայազն Խալիֆա բեն Սալման Ալ Խալիֆայի` որպես վարչապետ պաշտոնավարման ժամկետն ամենաերկարներից մեկն է համարվում աշխարհում:

Նա Բահրեյնի կառավարությունը ղեկավարել է մի քանի տասնամյակ եւ վերապրել է բողոքի ցույցերն «Արաբական գարնան» ընթացքում, երբ երկրում բողոքի ցույցեր բռնկվեցին` կոռուպցիայի մեջ մեղադրանքների կապակցությամբ հրաժարական տալու պահանջով: