Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն քիչ առաջ ձերբակալել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Այս պահին էլ Ազատության հրապարակում իրավիճակը խիստ լարված է։   Ի թիվս բազմաթիվ քաղաքացիների՝ իրավապահներն Ազատության հրապարակից քիչ առաջ բերման ենթարկեցին նաև «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանին:

Նա նշեց, որ իրեն չեն տեղեկացրել՝ ինչու են հեռացնում տարածքից, կամ ուր են տանում:

Ոստիկանները բերման ենթարկեցին նաև ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին:

Նշենք, որ հրապարակում այս պահին կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր և բեռնատար մեքենաներ, որոնցով էլ տեղափոխում են բերման ենթարկվածներին: