Հիմա ես եւ իմ գործընկերները՝ ԲՀԿ-ի պատգմավորները մտնում ենք Ազգային ժողով. Դիմում եմ ոստիկաններին՝ չխոչնդոտել մեր մուտքը, մեր աշխտնքի վայր: Այս մասին յսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք բացառապես եւ միայն իրավական ճանապարհով սկսում ենք արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց: Դրա համար մենք պետք է լինենք մեր աշխատանքի վայրում: Ես հիմա շարժվում եմ իմ գործընկերների հետ եւ հույս ունեմ, որ ոստիկաններին չի տրվի հրահանգ՝ խոչընդոտելու մեզ: Դիմում եմ իմ ընկեր Էդմոն Մարուքյանին, Էդմոն ջան, երեկ շատ ճիշտ էիր ասել, որ չի կարող պարտված ղեկավարը մնալ: Նիկոլ, քեզ շատ բաներում կարելի է մեղադրել, բայց մի բանում չեմ ուզում մեղադրել. Դու գիտես պատմություն, դու հասկանում ես, որ հնարավոր չէ թուրքի առաջ Արցախը ծնկի բերած մարդը  շարունակի մնալ ղեկավար: Դա չի լինելու: Դու հասկանում ես, որ դա հնարավոր չէ: Կա իրավական տարբերակ, մենք չենք ուզում, որ Հայաստանում հեղվի հայի արյուն. Ինչքան մեր որդիները զոհվեցին , բավական է: Կա տարբերակ. կամ դու տալիս ես հրաժարական: Հիմա մենք մտնում ենք ԱԺ: Էդմոն Մարուքյան, հույս ունեմ, որ գիտակցում ես պահի լրջությունը: Եկեք ԱԺ, մեզ հետ միասին մասնակցեք արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա դիմեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին. «Դիմում եմ «Իմ քայլի» այն պատգամավորներին, որոնք տարբեր կապի միջոցներով ինձ ասել են, որ զարհուրած են, որ ցավում են, ասել են՝ դուք սկսեք գործընթաց, վերջին պահին մենք կմիանանք ձեզ: Չկա վերջին պահ, սա միակ ու ճակատագրական պահն է»:

Խոսքն ավարտելուց հետո պտգմավորները շարժվեցին դեպի ԱԺ շենք: