Տարածաշրջանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության հետևանքով առաջ եկած խնդիրները մեծ ուշադրություն են պահանջում Ջո Բայդենի վարչակազմի գործունեության ամենասկզբում. դրանց լուծման համար տրանստլանտյան համակարգված քաղաքականություն անհրաժեշտ կլինի: Այս մասին հայտարարել է «Փեն Բայդենի դիվանագիտության և գլոբալ ներգրավվածության կենտրոնի» գործադիր տնօրեն, Բայդենի խորհրդական Մայքլ Քարփենթերը, գրում է ahvalnews.com կայքը:

Քարփենթերի խոսքով՝ Թուրքիան գործում է «անպատասխանատու և ագրեսիվ կերպով՝ վերացնելով, ինչպես իրենք են կարծում, իրենց ընդհանուր հետաքրքրությունները:

«Դա կլինի Լեռնային Ղարաբաղ, Լիբիա, կամ ԷգեյԱն ծովում լարվածություններ, Ռուսաստանից Ս-400 պաշտպանական համակարգի ձեռքբերում: Սրանք դաշնակցի քայլեր չեն»,- նշել է Պենտագոնի նախկին պաշտոնյան:

Նշվում է, որ վերջին ամիսներին Թուրքիայի զինված ուժերը խոշոր անդրսահմանային գրոհներ են իրականացնել Սիրիայի և Իրաքի քրդական զինված խմբավորումների դեմ, գործել են Լիբիայում ԱՄԷ-ի կողմից աջակցվող Խալիֆա Հաֆթարի դեմ, աջակցել են Ադրբեջանին Հայաստանի դեմ առճակատման հարցում, ինչպես նաև Հունաստանի հետ վիճելի ծովային սահմանների հարցով պայքարի մեջ մտել Հունաստանի հետ:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ Քարփենթերը նշում է, որ Թուրքիան ունի մի շարք ներքին խնդիրներ՝ սկսված լիրայի արժերկումից մինչև երկրի կախվածությունն ազատ շուկայից, ինչն էլ ցույց է տալիս, որ տրանսատլանտյան երկրները կարող են Թուրքիայի ճնշման համար լծակներ գործադրել:Սակայն դրանց նպատակը չպետք է Թուրքիային «անկյուն գցելը» լինի, քանի որ այն «կարող է էլ ավելի ագրեսիվ դարձնել Թուրքիայի ղեկավարության վարքագիծը»:

Նշվում է, որ Թուրքիային և նրա դաշնակիցներին իրականում «երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շտկման համար անկեղծ խոսակցություններ են անհրաժեշտ», ինչը, սակայն ԱՄՆ նոր վարչակազմը (և ոչ էլ Գերմանիան կամ Ֆրանսիան) չի կարող մենակ անել:

«Միակողմ սպառնալիքների փոխարեն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ներկայացնեն «միավորված ճակատ», որն Էրդողանին կհամոզի, որ «համագործակցություն հնարավոր է, սակայն ագրեսիվ քաղաքականության դեպքում կարող են լինել բացասական հետևանքներ»,- նշել է նա: