Հոկտեմբերի 26-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ 13 հոգանոց կանանց ջոկատ է կազմում, պարապմունքներն ավարտելուց հետո մեկնելու են հայրենիքի սահմանները պաշտպանելու: Նրա խոսքով` բազմաթիվ կանայք են միացել իր այդ կոչին: Այնուհետև նա հայտարարեց, որ 10-օրյա պարապմունքներևից հետո իրենց ջոկատը պատրաստ է մարտական առաջադրանքին, իսկ իրենց ջոկատն անվանել են Հայոց թագուհի Էրատոյի անունով:

ArmDaily.am-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի օգնական Ալինա Կարապետյանը նշեց, որ Էրատո գոկատը շարունակում է մնալ առաջնագծում. «Չեմ կարող տեղանք նշել, թե որտեղ են այս պահին նրանք: Ամեն դեպքում մենք ինչպես սկսել ենք, այնպես էլ կա, ոչինչ չի փոխվել, ջոկատը շարունակում է մնալ առաջնագծում: Դեռևս չունենք տեղեկություն, թե երբ են վերադառնալու»։