«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Նոյեմբերի 9-ի ծանր գիշերը ուղիղ եթերում դիմեցի բոլոր պատգամավորներին գալու այստեղ եւ այս վիճակից միասին ելքեր գտնելու համար: Մինչ այս պահը սպասում ենք: Եկե՛ք, քննարկենք միասին եւ իրավիճակից ելքեր գտնենք»։

Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավարը կոչով էր դիմել քաղաքացիներին ու ասել, որ թույլ տան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գնան խորհրդարան։