Ծառուկյանի խոսքերն եմ կրկնում, եթե մեզ բռնելով էս հարցը լուծելու եք, բոլորիս նստեցրեք։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Շատ ցավոտ է, երբ մարդը նստում ու իրեն խաբված է զգում, չի հավատում, ասում է՝ կարո՞ղ է ուրիշ բան է, ուրիշ բան չէ, հանձնել են։ Կապ չունի ով ում է սիրում, ով ում կողմից է, բոլորիս տուն են եկել։ Մենք չենք վախենում, թող բռնեն բոլորիս, Ղարաբաղը հետ բերեն, գնանք ցմահ նստենք, պատրաստ ենք, եղբայր»,- լացակումած ձայնով ասաց Արման Աբովյանը։

Լրագրողը հետաքրքրվեց, թե ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՞, ԲՀԿ-ական  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե իրենք փորձելու են, եւ հույս ունեն, որ այս պատկերը տեսնելուց հետո նաեւ «Լուսավոր Հայաստանը» կմիանա։

«Էդմոն, իմ լավ ընկեր, քեզ եմ դիմում, չեմ կասկածում ձեր հայրենասիրության վրա, չեմ կասկածում «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հայրենասիրության վրա, օր առաջ էդ մարդուն իր ընտանիքով պիտի հեռացնենք իշխանությունից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։