96 ԺԱՄ ՄԻՆՉԵՎ ԱՊԱԳԱ
Հարգելի՜ հայրենակիցներ, սա գրում եմ, որպես մարդ, ով քաջածանոթ է մեր երկրի քաղաքականությանը, գիտի ռեգիոնալ ուժերին, ծանոթ է, թե ինչպես են բանակցվում հայտարարությունները և ինչպես կարելի է փոխել դրանք՝ նույնիսկ վերջին րոպեին։
Այդ պատճառով, խնդրում եմ, ուշադիր կարդացեք։
Պատասխանատու ձևով հայտարարում եմ.
1. Ամեն ինչ ԴԵՌ անվերադարձ կորած չէ։
2. Հայաստանում դեռ կա հույս ինչ-որ բան փրկելու։
3. Ունենք ընդամենը 4 օր մեզ պարտադրված իրավիճակը շտկելու համար:
4. Սա իշխանության կռիվ չէ, սա հողի, արժանապատվության և անվտանգության կռիվ է։ Միայն Նիկոլն է կռվում իշխանության համար։
5. Նիկոլը ցանկանում է միայն մնալ իր պաշտոնին։ Նիկոլի հեռացումով միայն ցանկանում ենք փրկել հայրենիքը: Հայաստանում այլևս չկա քաղաքականություն։ Հետևաբար մի ընկեք Նիկոլի քաղաքական թակարդը:
6. Դեռ կարող ենք հասցնել։ Վստահեցնում եմ՝ դեռ կարող ենք։ Դրեք մի կողմ անցյալը։
Այսօր ժամը 13:00-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ։
Բոլորս դեպի Ազատություն։
Բոլորս՝ հանուն Արցախի փրկության։
Կրկնում եմ՝ դեռ հույս կա, դեռ ամեն ինչ կորած չէ։ Ունենք 96 ժամ և ընդամենը մեկ պրոբլեմ՝ Նիկոլ։
Հ.Գ. Համախմբում՝ հանուն փրկության. սա է ելքը: Կարևոր չէ կողքիդ կանգնածն ով է, ինչ քաղաքական հայացներ ունի:
Սա պատերազմ է, որտեղ կարևոր չէ, թե խրամատում կողքիդ ով է:
Եթե հիմա չկանխենք այս աղետը, սերունդները մեզ չեն ներելու: